երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լավ օրից չէ, որ կամավորներին ներգրավում ենք մարտական գործողությունների. ՔՊ-ական պատգամավոր

Լավ օրից չէ, որ կամավորներին ներգրավում ենք մարտական գործողությունների. ՔՊ-ական պատգամավոր

Կամավորների ներգրավումը ծայրահեղ անհրաժեշտություն է եւ լավ օրից չէ, որ նրանց ներգրավում ենք մարտական գործողությունների: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Բայց նաեւ պետությունը մեխանիզմ է մտածել, որ այդ կամավորները, երբ անցնում են ծառայության, որոշակի չափով վարձատրություն են ստանում: Վարձատրության չափը կախված է մարտական գործողություններին մասնակցել-չմասնակցելուց, այն հաստիքներից, որոնցում նրանք ներգրավվում են: Նրանք վարձատրվում են, թեեւ կամավորությունն ու վարձատրությունն իրար հակասող սկզբունքներ են: Եթե մարդն ասում է՝ ես կամավոր եմ, չպետք է ակնկալի վարձատրություն, բայց պետությունը գնացել է դրան եւ վարձատրում է իր հնարավորությունների չափով»,-ասաց նա:

  • Կիսվել: