շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կորել է կապը պարտադիր ժամկետային զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ. ՀՀ ՊՆ

Կորել է կապը պարտադիր ժամկետային զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ։

Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: