հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը՝ պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ. ԱԳՆ խոսնակ

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը՝ պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է  հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ իրադրության սրումը, հայտնում են ԱԳՆ-ից:

Մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ և այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է:

Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները և ձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, որի հետևանքների համար կրում է ողջ պատասխանատվությունը՛՛:

  • Կիսվել: