հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան. ՊՆ

Խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան. ՊՆ

Օգոստոսի 13-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայկական զորախումբը կմասնակցի վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո խաղաղարար առաքելություն կիրականացնի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում։

Հայ խաղաղապահները մշտապես բարձր են պահել Հայաստանի, հայ զինծառայողի պատիվը, առաքելությունների ընթացքում արժանացել վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին:

  • Կիսվել: