շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խաչատուրովին պատժում են Տավուշից թշնամուն տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար

Խաչատուրովին պատժում են Տավուշից թշնամուն տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Ղազինյանը ֆեյսնուքյան էջում գրառում է արել այն աքննարկումների մասին, թե իշխանությունն ուզում է ազատվել ՊՆ Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովից։

 

«Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշել են չերկարացնել, զորացրում են, պատժում են ու մեկուսացնում:

Պատժում են ադրբեջանական ազդեցության գործակալի հրաժարականը պահանջելու համար, Տավուշի մարզից թշնամուն Հայկական տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար:

Եթե մինչ օրս Տավուշի մարզում չեք հանդիպում «բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակին և ճանապարհին չեք տեսնում ադրբեջանական զինվորներին, ապա դրա համար պարտական եք այս տաղանդավոր զինվորական և իսկական Հայ մարդուն:

Ինչ ասեմ, վայելեք ձեր ընտրությունն ու ադրբեջանական պողպատը...»:

  • Կիսվել: