երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կառավարությունը կթույլատրի ՀՀ ԶՈւ ստորաբաժանմանը ՀԱՊԿ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանում  խաղաղապահ գործողություններին

Կառավարությունը կթույլատրի ՀՀ ԶՈւ ստորաբաժանմանը ՀԱՊԿ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանում խաղաղապահ գործողություններին

ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքից դուրս Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին որոշում է ընդունել: 

«Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ստորաբաժանման՝ Ղազախստանի Հանրապետություն մեկնման գործընթացը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշման համաձայն»,- ասված է որոշման մեջ:

 

  • Կիսվել: