կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:

Ըստ հիմնավորման, սեպտեմբերի 29-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող՝ անհայտ կորած համարվող 54 զինծառայողի ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2023 թ. նոյեմբերի 1-ից:

Որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ: Զինծառայողի ընտանիքին ամսական տրամադրվում է 300 հազար դրամի չափով աջակցություն:

 

  • Կիսվել: