հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կալանավորվել է ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետը

Կալանավորվել է ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետը

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի ու ևս 3 անձի նկատմամբ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«ՊՆ պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքների ենթակա անձանց նշված հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: ՊՆ պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է»,- հայտնեցին կոմիտեից:

  • Կիսվել: