հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կադրային փոփոխություններ կլինեն. ԳՇ պետ

Կադրային փոփոխություններ կլինեն. ԳՇ պետ

Այսօր Ազգային ժողովում Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորների հետ հանդիպումից հետո Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Մանսավորապես, ԶՈւ համակարգում կադրային փոփոխությունների մասին հարցին ի պատասխան Դավթյանը պատասխանել է. «Կադրային փոփոխություններ կլինեն, դրանց մասին կիմանաք մոտ ժամկետներում»:

Ինչ վերաբերում է Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի հնարավոր հրաժարականին, Դավթյանն ասաց, որ ինքն իրավասու չէ այդ հարցին պատասխանել:

«Արցախի ՊԲ հրամանատարի հրաժարականը մեր իրավասությունը չէ: Ես կարծում եմ, որ դա Արցախի նախագահի, Արցախի պաշտպանության նախարարի խնդիրն է», -հավելեց Դավթյանը:

  • Կիսվել: