ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ջերմուկի դիրքերում զոհվել է Շուշիի մատույցներում իր խմբով հերոսացած կապիտան Արման Զաքարյանը

Ջերմուկի դիրքերում զոհվել է Շուշիի մատույցներում իր խմբով հերոսացած կապիտան Արման Զաքարյանը

Ռազմաճակատից հասած առաջին լուրերը վերստին կորստի անամոք ցավով համակեցին հայ ազգին. նոսրանում են ՀՀ ԶՈւ մարտական բարձր պատրաստվածությամբ սպայակազմի շարքերը, պատերազմը խլեց նրանցից շատերի կյանքը, գրում է Yerkir.am-ը:

Ջերմուկի պաշտպանական դիրքերում երեկ զոհվեց ՌԴ Ռյազանի օդադեսանտային բարձրագույն հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ, կապիտան Արման Զաքարյանը: Նա 2020թ. Շուշիի մատույցներում հատուկ նշանակության իր խմբով հերոսաբար մարտնչեց` խոչընդոտելով Քարին տակից բարձրացող ճանապարհով հակառակորդի զորքի առաջխաղացումը։

 

  • Կիսվել: