շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչու՛ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել. վարչապետը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչու՛ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել. վարչապետը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել:

Նվեր Մնացականյանը վարչապետից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրեն է ուղղված, վարչապետն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:

Նվեր Մնացականյանը հետաքրքրվել է՝ այդպե՞ս էլ է լինում, վարչապետը նշել է. «Չգիտեմ»:

Լրագրողը նկատել է՝ «հետաքրքիր նորություն էր»:

«80-ականների զե՞նք էր գուցե»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

  • Կիսվել: