ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել, այս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ. Սասուն Միքայելյան

Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել, այս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ. Սասուն Միքայելյան

Կորպուսի հրամկազմի թերացումներ են եղել, նրանք հեռացվել են պաշտոններից: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհին, որի հետևանքով զոհվեց 15 զինծառայող:

«Անմիջական հրամանատարն է մեղավոր հրդեհի համար: Կորպուսից մինչև հրամանատար պետք է հետևողական լինեն»,- ասաց նա և բացառեց թշնամու գործոնը:

Միքայելյանը նշեց, որ մոտ 5000 երկրապահ այս պահին գտնվում է ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերում:

«Մեր բանակն այդքան էլ մարտունակ չէ: Թող ոչ մեկ չկասկածի, որ կարող է նոր պատերազմ լինել: Ես մեր բանակի կողքին եմ կանգնած: Թերացումների համար բոլորը պետք է պատասխան տան»,- ասաց նա:

Անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանն ու Արցախի շրջափակմանը՝ Միքայելյանը նշեց.

«Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել: Ինչի որ նրանք ուզեն, չեն բացի՞»:

Հարցին, թե արդյոք հնարավոր կլինի առանց պատերազմի բացել Լաչինի միջանցքը, Միքայելյանը պատասխանեց. «Եթե դիվանագիտության դաշտում կարողանանք լուրջ գործողություններ անել… այսօր ամեն ինչ դիվանագիտության մեջ է, մենք պետք է կարողանանք այդ հարթակներում այդ պահանջները ներկայացնենք»:

Ինչ վերաբերում է Հայաստանում երկու տարով ԵՄ առաքելության դիտորդների տեղակայմանը, ԵՄ նախագահն ասաց. «Եթե Ռուսաստանը հիմա էլ է ասում, որ պետք է եռանախագահների շրջանակներում այս ամենը կարգավորվի, այն ժամանակ ինչի՞ բերին մենակ ռուս խաղաղապահներին մտցրին: Ես կարևոր եմ համարում, որ ուրիշ խաղաղապահներ էլ մտնեն, որովհետև այս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ»:

  • Կիսվել: