շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինչպես են հայ զիվորականներն անցնում Կարմիր հրապարակով (տեսանյութ)

Ինչպես են հայ զիվորականներն անցնում Կարմիր հրապարակով (տեսանյութ)

Հունիսի 24-ին՝ Երևանի ժամանակով ժամը 11-ին, Մոսկվայի Կարմիր հրապարակում կկայանա Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հաղթական զորահանդեսը։

Հունիսի 15-ից սկսվել են շքերթի փորձերը։ Դրանց մասնակցում է նաև խորհրդանշական 75 զինվորից բաղկացած հայկական շարասյունը։

Զինվորները տանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և Հայաստանի Հանրապետության դրոշները։

Հայ 75 զինվորականները Մոսկվայի սրտում գրեթե ամեն օր մասնակցում են Հաղթանակի զորահանդեսի փորձերին՝ արժանանալով ոչ միայն բարձրաստաճան զինվորականների բարձր գնահատանքին, այլև հասարակության ջերմ վերաբերմունքին։

«Մոսկվայում զինծառայողներն այժմ ներգրավված են համատեղ մարզումներում և նախապատրաստական միջոցառումներում»,-հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

  • Կիսվել: