կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինչ պաշտոնի կնշանակվի Արծրուն Հովհաննիսյանը

Ինչ պաշտոնի կնշանակվի Արծրուն Հովհաննիսյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ արդեն նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այլ պաշտոնի կնշանակվի: Ինչպես հայտնի է, նա երեկ, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Մեր տեղեկություններով՝ նա կնշանակվի ՊՆ ռազմական կրթության բաժնի պետ, իսկ թե կոնկրետ որ, այժմ ՊՆ-ում մի քանի տարբերակ են քննարկում, և դեռ վերջնական որոշում չկա:

Վերջինս գրել էր. «Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-ի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար: Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: