շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մանրամասներ՝ ԼՂ-ում ՌԴ դիտորդական կետերի գործառույթների մասին

Մանրամասներ՝ ԼՂ-ում ՌԴ դիտորդական կետերի գործառույթների մասին

Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են ՌԴ գլխավոր շտաբի՝ ԼՂ հարցով առաջին ճեպազրույցից հատվածներ: Ria.ru-ն առանձնացրել է հետևյալը.

Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում դադարեցրել են ռազմական գործողությունները: Նրանց զինվորականները մնում են զբաղեցրած սահմաններին:

Ռուսաստանն արդեն ԼՂ է տեղափոխել նախատեսված 1960 խաղաղապահներից 414-ին, կոնտինգենտի կազմում ռազմական ոստիկանությունն է. մարտիկների մեծ մասը Սիրիայում պատերազմելու փորձ ունի:

Ռուսաստանը շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով 16 դիտորդական կետ կտեղակայի:

Հրապարակվել է Լաչինի միջանցքում և «Հյուսիս» ու «Հարավ» պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզը:

Ռուս խաղաղապահներն արդեն իսկ վերահսկում են Լաչինի միջանցքը, իսկ «Հարավ» պատասխանատվության գոտում, որտեղ ակտիվ մարտեր են մղվել, դիտակետերը կտեղակայվեն վաղը:

Ռուսական դիտորդական կետերի խնդիրները. կրակի դադարեցման խախտումների մասին տեղեկությունների հավաքագրում, տարանցիկ երթևեկության անվտանգության ապահովում և խաղաղ բնակչության դեմ ապօրինի գործողությունների ճնշում:

Ռուս խաղաղապահներն արդեն ուղիղ կապ են հաստատել ՀՀ և Ադրբեջանի գլխավոր շտաբների միջև՝ հնարավոր միջադեպերը կանխելու համար:

  • Կիսվել: