Ինչ էլ ուզում է լինի բանակի գոյությունը մեր հպարտությունն է. Անդրանիկ Քոչարյան
Բանակը մեր խոնարհումն է, ինչ էլ ուզում է լինի, բանակի գոյությունը մեր հպարտությունն է, մեր երկրի հպարտությունն է, տարին ոչ թե մի անգամ, ամեն օր պետք է այդ հպարտությամբ ապրենք։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Այսօր մեր ավանդությամբ և բանակի, և խոնարհումի օր էր, հիմա բաժանվեց, և պետք է խոնարհումը իր տեղը հարթի, որովհետև դա էլ շատ կարևոր է, և բանակի տոնը, որպես բանակի տոն, պետք է նշվի։ Այյն, ինչ որ անում ենք ամեն անգամ, հիշելով մեր ընկերներին, հիշելով անցած ուղին, և հիշելով իրենց, նաև կառուցում ենք մեր ապագա բանակի կարիքները, որը մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորն է»,–ասաց նա։


