շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ի՞նչ է ասել գեներալ Մակարյանը, 40 հոգի վրիպակի պատճառո՞վ չեն վերադարձել

Ի՞նչ է ասել գեներալ Մակարյանը, 40 հոգի վրիպակի պատճառո՞վ չեն վերադարձել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այս պահին անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին ՊՆ-ի մոտ են:

Արմավիրի մարզից անհետ կորած 40 տղաների հարազատներից մեկը նշեց. ՛՛Արմավիրի մարզից անհետ կորած 40 զինվորների (34 զինվոր չեմ ասում, քանի որ վեց հոգի էլ ունենք կամավորականներից, որոնք այդ օրը գնացել էին գործողությունների) ծնողներով գտնվում ենք Պաշտպանության նախարարության մոտ, մինչ այժմ ոչ մի լիարժեք պատասխան չենք ստացել: Մեր հարցերին պատասխանել է գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, որն էլ եղել է հրամանատարը, և ինքն է զինվորներին տարել։

Մեր հարցերին ի պատասխան նա ասել է, որ եղել է վրիպակ, այսինքն վրիպակի պատճառով 40 հոգի հետ չեն վերադարձել, և նշել է, որ սխալը եղել է ուղեկցողինը, իսկ թե ով է ուղեկցողը, որտեղ է նա հիմա, ոչ-ոք չգիտի, և նա ոչ-մի քրեական պատասխանատվության մինչ այժմ չի ենթարկվել՛՛:

Ծնողներն ասացին նաև, որ ՊՆ-ի մոտ են մնալու այնքան ժամանակ, մինչև չստանան իրենց բոլոր հարցերի պատասխանները։

 

  • Կիսվել: