Հունիսի 25-ին «Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը
«Զառ» ուսումնական կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։
Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ համագործակցության, մասնագիտական բարձր պատրաստվածության, վարժանքների հաջող ընթացքի և փորձի փոխանակման համար։
Փակման արարողության շրջանակում տեղի է ունեցել անձնակազմի պարգևատրման արարողություն։
Հունիսի 17-25-ը Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն էր բարձրացնել մասնակից ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը միջազգային խաղաղապահ առաքելությունների իրականացման ընթացքում, կատարելագործել համատեղ գործողությունների կազմակերպումը՝ ամրապնդելով գործընկեր երկրների միջև համագործակցությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։



