ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՌՕ–ի օդաչուներն ուսումնական առաջադրանքներ են կատարել Հայաստանի երկնքում

ՀՌՕ–ի օդաչուներն ուսումնական առաջադրանքներ են կատարել Հայաստանի երկնքում

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի ավիացիոն մասի զինծառայողները Հայաստանում ուսումնամարզական թռիչքներ են կատարել ՄիԳ-29 օպերատիվ–մարտավարական ավիացիայի ինքնաթիռներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
 
Ըստ հաղորդագրության` զինծառայողները բարդ հնարքներ են կատարել միայնակ, զույգերով և խմբերով (մարտական շրջադարձեր, հորիզոնական «տակառներ», թեքադարձեր, թեքության մեծ անկյուններով պիկային վերընթացներ, Նեստերովի հանգույց, «կոբրա», «զանգ» և այլն)։
Բացի այդ, անձնակազմերը թռիչքներ են մշակել տարբեր բարձրություններում ցերեկային և գիշերային ժամերին, լեռներում, հղկել են սարքերով վայրէջքները, խոցման միջոցներից խուսափելու տարաշարժերը։
 
Մշակվել է նաև թռիչքներն ու թռիչքային հերթափոխ ապահովող ստորաբաժանումները ղեկավարող խմբերի հետ փոխգործակցությունը։
Ուսումնամարզական թռիչքներում ՀՌՕ–ի ավելի քան 140 զինծառայող, ինչպես նաև մոտ 10 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա է ներգրավվել։

  • Կիսվել: