շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրապարակվել են Ղազախստան մեկնած հայկական զորախմբի լուսանկարները

Հրապարակվել են Ղազախստան մեկնած հայկական զորախմբի լուսանկարները

RT-ի ավագ թղթակից Մուրադ Հաջիևը հրապարակել է Ղազախստան մեկնած հայկական զորախմբի լուսանկարները:

Լուսանկարներին կից՝ նա գրել է. «Ալմաթի է ժամանել ՀԱՊԿ-ի հայկական զորախումբը։ Բոլորը գեղեցիկ են, կոկիկ հագնված։ Հետաքրքիր է, որ նրանց շարքում կանայք կան, ինչը սովորական բան չէ։ Շատ հաճելի է»:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

  • Կիսվել: