հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հնդկաստանը Հայաստանին ավելի քան 270  մլն դոլարի զենք ու զինամթերք կմատակարարի

Հնդկաստանը Հայաստանին ավելի քան 270 մլն դոլարի զենք ու զինամթերք կմատակարարի

Սեպտեմբերին Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունները պայմանագիր են ստորագրել ՀՀ-ին հնդկական հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք վաճառելու մասին: Գործարքի գինը կազմում է 270 մլն դոլար: Սա առաջին նման գործարքն է Հայաստանի և Հնդկաստանի միջև: Այս մասին հաղորդում է հնդկական «The Economic Times» պարբերականը:

Ըստ պարբերականի` սպառազինության տրամադրումը կսկսվի արդեն եկող ամսվանից: Աղբյուրը նշում է, որ ռազմական էքսպորտի ակտիվացումը երկրում կատարվող ռեֆորմների մի մասն է:

Ըստ աղբյուրի` պատվերը ներառում է նաև Հնդկական բանակում հաջողությամբ փորձարկված և առաջին անգամ արտահանվող գերժամանակակից Pinaka հրթիռային կայաններ:Կայանները  ունեն 40 կմ հեռահարություն և ճշգրիտ հարվածի կարողություն: Այս հրթիռային համակարգի բարձր արդյունավետությունը ապացուցվել է Քաշմիրի լեռնային շրջաններում Պակիստանի դեմ պատերազմում:Այս հզոր զինատեսակը մշակվել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների եւ զարգացման ինստիտուտում (DRDO) եւ արտադրվում է մասնավոր հատվածի ընկերությունների կողմից:

Հնդկաստանը Հայաստանի կմատակարարի նաև հակատանկային արկեր և այլ զինամթերք:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: