երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Հնդկաստանի պաշտպանության քարտուղարն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ օգոստոսի 18-ին այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։

Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունը, կրթական միջավայրը և ուսումնական գործընթացը։ Այցի շրջանակում Ռաջեշ Կումար Սինգհը հանդիպել է կրթօջախի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

  • Կիսվել: