հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը և ՌԴ դեսպանը քննարկել են ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը և ՌԴ դեսպանը քննարկել են ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Օգոստոսի 22-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հանդիպմանը մասնակցել է դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։

Հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

  • Կիսվել: