ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ Զինված ուժերում մարզական ակումբ կբացվի․ Գաբրիել Բալայան

ՀՀ Զինված ուժերում մարզական ակումբ կբացվի․ Գաբրիել Բալայան

Հայաստանի Զինված ուժերում կբացվի մարզակումբ, որտեղ կծառայեն նշանակալի մարզական նվաճումներ ունեցող երիտասարդները։ Այս մասին այսօր խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նրա խոսքով՝ մշակվել են օրենսդրական փոփոխություններ, որոնցով կնախատեսվի բանակային մարզական ակումբի գործունեությունը։ «Ակումբ կզորակոչվեն նշանակալի մարզական ձեռքբերումներ ունեցող երիտասարդները»,- ասաց փոխնախարարը։

Նա նաեւ անհրաժեշտ համարեց մարզական ստորաբաժանումների ստեղծումը՝ հաշվի առնելով այն, որ որոշակի հաջողությունների հասած եւ տիտղոսակիր մարզիկները ազատվում են պարտադիր զինծառայությունից, քանի որ մարզիկ դառնալուն հարմար տարիքը համընկնում է բանակում ծառայության ժամկետին։

  • Կիսվել: