ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պլանային զորահավաքները սահմանային լարվածության հետ կապելը  միամտություն է․ ՊՆ փոխնախարար

Պլանային զորահավաքները սահմանային լարվածության հետ կապելը միամտություն է․ ՊՆ փոխնախարար

Կազմակերպվող զորահավաքները ամեն տարի կատարվող պլանային միջոցառումներ են, այս տարի մի քանի անգամ ևս լինելու են, և անհանգստանալու որևէ պատճառ չկա:  Այս մասին այսօր ասաց  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ 

«Զորահավաքային պատրաստության պլանով նախատեսված միջոցառումներ են, որ տարբեր մակարդակներով  են լինելու»,-ասաց նա և հավելեց, որ Կառավարության համապատասխան որոշումն արդեն կա։

«Նախորդ տարի էլ է եղել, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը արել ենք: Դա սահմանային լարվածության հետ կապելը պարզապես միամտություն է»,- շեշտեց փոխնախարարը։

  • Կիսվել: