ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեն մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը. ՊՆ
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեն մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը որում ասվում է․
«Չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը, ի պատասխան հարցումների, որոնք շարունակում են
ստացվել լրատվամիջոցներից, ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը»: