հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ վերադարձած և մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 գերիներից 1-ը կալանավորվեց, 1-ը՝ ազատ արձակվեց

ՀՀ վերադարձած և մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 գերիներից 1-ը կալանավորվեց, 1-ը՝ ազատ արձակվեց

Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 զինծառայողներից մեկի՝ Ս. Ա.-ի մասով դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը: 

Սակայն պաշտպանները առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու են։ 

Իսկ ահա մեղադրյալի կարգավիճակ ունեցող զինծառայողներից Ն. Ե.-ն չի կալանավորվի։ Ըստ դատարանի որոշման Ն. Ե.-ն երեկվանից ազատության մեջ է: 

Նշենք, որ մյուս երեք գերիների մասով որոշումը դեռ չի հրապարակվել:

Նշենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած գերիները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

  • Կիսվել: