չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բոլոր միջազգային հանդիպումներում այդ խոսակցությունները կլինեն այնքան, քանի դեռ բոլորը չեն վերադարձել. Սիմոնյանը՝ գերիների մասին

Բոլոր միջազգային հանդիպումներում այդ խոսակցությունները կլինեն այնքան, քանի դեռ բոլորը չեն վերադարձել. Սիմոնյանը՝ գերիների մասին

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունների բոլոր միջազգային հանդիպումների օրակարգում եղել է և կլինի Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցը:  Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին:

«Միջնորդությունները մեկ րոպե անգամ չեն դադարել: Մշտապես այդ միջնորդությունները եղել են: Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ զրույցների կետերի մեջ այդ միջնորդությունները, խոսակցությունները կան, եղել են և լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը բարեհաջող չեն վերադարձել»,-ասաց Սիմոնյանը:

Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձնել 5 հայ ռազմագերիների: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հատկանշական էր համարել, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների:

  • Կիսվել: