հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը հյուրընկալվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը հյուրընկալվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մայիսի 17-ին հյուրընկալվել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Համալսարանում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ունկնդիրներին և ՊԱՀՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին դեսպանը համառոտ ներկայացրել է Հնդկաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ԶՈՒ կառուցվածքն ու խնդիրները, ռազմարդյունաբերության ոլորտում ձեռքբերումներն ու Հայաստանի հետ համագործակցության ներկա իրողություններն ու հեռանկարները:

Դեսպան Կիշան Դան Դեվալին պատասխանել է նաև ՊԱՀՀ ուսումնառողների և դասախոսական կազմի հարցերին:

Համալսարանի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը բարձր է գնահատել հայ-հնդկական բարեկամական համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ ՊԱՀՀ-ի ներուժը ևս կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը:

 

  • Կիսվել: