հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ սահմանները պաշտպանելու համար պարգևատրվել է ևս 199 զինծառայող

ՀՀ սահմանները պաշտպանելու համար պարգևատրվել է ևս 199 զինծառայող

Ինչպես արդեն հայտնել ենք, Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

Հանրապետության նախագահի նույն հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնուրացության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ևս 199 զինծառայողներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով:

  • Կիսվել: