շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծում պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծում պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ

Հունվարի 13-ին և 14-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հաղորդվում է, որ ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

  • Կիսվել: