ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ պաշտպանության ոլորտի ծախսերը 2024-ին նախատեսվում է ավելացնել 81%-ով. ֆինանսների նախարարություն

ՀՀ պաշտպանության ոլորտի ծախսերը 2024-ին նախատեսվում է ավելացնել 81%-ով. ֆինանսների նախարարություն

 ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին պաշտպանության ոլորտին հատկացնել շուրջ 557 միլիարդ դրամ, ինչը 6%-ով ավելի է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը: Տվյալը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Ըստ աղբյուրի՝ 2020 թվականի համեմատ 2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է ավելացնել 81%-ով։

Նշվում է, որ 2024 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացվի պետական բյուջեի ծախսերի ավելի քան 17%-ը։

421926234_685271467113606_3651840017978864837_n.jpg (106 KB)

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: