ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ-ի և ԱՀ-ի զորամասերի գրադարանները կհամալրվեն գրքերով. Դումանյան

ՀՀ-ի և ԱՀ-ի զորամասերի գրադարանները կհամալրվեն գրքերով. Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականին նախատեսում է Հայաստանի և Արցախի տարածքում տեղակայված զորամասերի գրադարանները համալրել պատմության, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև գեղարվեստական գրքերով:

Այս մասին պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛2021 թվականին նախատեսված է Հայաստանի և Արցախի տարածքում տեղակայված զորամասերի գրադարանները համալրել հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով հայ ժողովրդի պատմության և մշակույթի վերաբերյալ հանրամատչելի և գեղարվեստական գրքերով: Այդ ամենն արվելու է ի նպաստ Հայոց բանակի կրթամշակութային դաստիարակության և մարտունակության բարձրացման՛՛:

  • Կիսվել: