շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնիներից ովքեր են շարունակում կռվել առաջնագծում, եւ ովքեր են վիրավորվել (տեսանյութ)

Հայտնիներից ովքեր են շարունակում կռվել առաջնագծում, եւ ովքեր են վիրավորվել (տեսանյութ)

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ պատերազմական այս օրերին հայրենիքի նկատմամբ իրենց պարտքն են շարունակում կատարել նաեւ մշակութային գործիչները, դերասաններն ու երգիչները։ Ցավոք, նրանցից մի քանիսն արդեն հերոսացել են հայրենիքի սուրբ հողը պաշտպանելիս, իսկ մի քանիսն էլ վիրավորվել են թշնամու նենգ գնդակից, գրում է armlur.am-ը:

Պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագծում էր դերասան Էրիկ Օհանյանը: Նա Մարտակերտում մղվող թեժ մարտերի ընթացքում վիրավորվել էր, այժմ գտնվում է ապաքինման փուլում։

Դերասան Հայկ Չոմոյանը ստացել էր բեկորային եւ հրազենային ծանր վնասվածք, այժմ ապաքինվում է, եւ ինչպես մեզ հետ զրույցում էր պնդում, օրերն է հաշվում, թե երբ է ապաքինվելուց հետո կրկին վերադառնալու ընկերների մոտ։

Ճանաչված դերասան Գեւորգ Գրիգորյանը բեկորային վիրավորում ստանալուց հետո մի քանի օր անց կրկին վերադարձել է ռազմաճակատ։

Սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը, ով ռազմաճակատում խաղաղ պայմաններում զենքը հաճախ էր փոխարինում կիթառով, եւ իր «Պարոնայք սպաներ» երգով նոր ոգի ու շունչ տալիս տղաներին։

Արցախցի երգիչ Արթուր Խաչենցը, ում երգն առաջնագծից մեծ ոգեւորություն էր պատճառել մեր զինվորիներին, այսօր էլ ռազմաճակատում շարունակում է գոյության պահպանման կռիվ մղել իր հայրենի հողն ու օջախը պաշտպանելու համար։

Ի դեպ, սեպտեմբերի 27-ից մինչ այսօր առաջնագծում են նաեւ դերասաններ Վահագն Գալստյանը, Բաբկեն Չոբանյանը, Արշալույս Հարությունյանը, Վահան Թովմասյանը, իսկ ահա օրերս էլ հայրենիքի սահմանները պաշտպանելու պատասխանատու գործին են միացել նաեւ երգիչներ Գոռ Հակոբյանը, Վարդան Բադալյանը եւ Մեծ Հայքից ռեփեր Նարեկը։

Առաջնագծում հակառակորդի ագրեսիան հետ մղելիս նահատակվել են «Ոսկե դպրոցից» հայտնի դերասան, ժամկետային զինծառայող Գեւորգ Ջավախյանը, «Գոյ» թատրոնի դերասան Ադամ Խալաթյանը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանը։

Փառք եւ պատիվ մեր նահատակված զինվորներին, եւ նրանց, որոնք շարունակում են կատաղի կռիվ մղել թշնամու դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

  • Կիսվել: