ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայկական բանակը մեր միասնական ուժն ու մեր հավաքական արժանապատվությունն է․ Արթուր Վանեցյանի ուղերձը

Հայկական բանակը մեր միասնական ուժն ու մեր հավաքական արժանապատվությունն է․ Արթուր Վանեցյանի ուղերձը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ բանակի կազմավորման տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։ Ուղերձում, մասնավորապես ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ: Հայկական բանակը մեր միասնական ուժն ու մեր հավաքական արժանապատվությունն է, մեր անվտանգ կյանքի թիվ մեկ երաշխիքը:

 

Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը:

Փա´ռք Հայոց Բանակին:

Փա´ռք Հայաստանի Հանրապետությանը:

Փա´ռք Արցախի Հանրապետությանը»։

  • Կիսվել: