շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտնի է  Pinaka համակարգերի Հայաստան մատակարարման ժամկետները

Հայտնի է Pinaka համակարգերի Հայաստան մատակարարման ժամկետները

Հայաստանը հնդկական «Solar group» ռազմաարդյունաբերական ընկերությանը «Pinaka» ռեակտիվ համազարկային կրակի համակարգերի մատակարարման պատվեր է տվել։ Այս մասին հայտնել է ընկերության նախագահ Սաթյանարայան Նուվալը, գրում է ՌԻԱ Նովստին։
 
Նրա խոսքով` հնդկական կողմը այդ պատվերը պետք է կատարի երկու տարվա ընթացքում։ 
«Pinaka-ի արդիականացված հրթիռային համակարգի պիտանելիությունն ու հեռահարությունը ավելի երկար է, քան նախորդ տարբերակինը, բայց գինը գրեթե նույնն է»,– ասել է նա։
Նուվալը հավելել է, որ «Pinaka» ռեակտիվ համազարկային կրակի համակարգերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Նիգերիան և Ինդոնեզիան։
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին The Economic Times պարբերականը գրել էր, որ Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: