շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանն իր վրայից որևէ պատասխանատվություն չի թոթափում. Փաշինյան

Հայաստանն իր վրայից որևէ պատասխանատվություն չի թոթափում. Փաշինյան

Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում գործողությունները տեղի են ունենում խաղաղապահների պատասխանատվության գոտում: Այս մասին այսօր Ազատության ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով օրեր առաջ այդ գյուղերում ադրբեջանական ուժերի կողմից հրադադարի խախտմանը: 

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այդ բարդ մեկնարկից հետո խաղաղապահները մուտք են գործել տարածք, բայց դրանից իրավիճակը չի կայունացել: Ըստ էության՝ մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական ուժերը հատուկ գնում են այդպիսի սադրանքների, նաև հակամարտության գոտում խաղաղապահների ներկայության փաստը արժեզրկելու համար, և այս տեղային գործողություններն ունեն հեռահար նպատակ՝ խաղաղապահների դուրսբերման օրակարգ ձևակերպելու համար՛՛: 
 

Վարչապետի խոսքով՝ առնվազն երեկվա դրությամբ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել, և այս առումով բոլոր այս գործողությունները դիտարկում են այդ համատեքստում: 

՛՛Հայաստանն իր վրայից որևէ պատասխանատվություն չի թոթափում, բայց նաև իրադրության կոնկրետ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս գործողությունները պետք է լուծենք խաղաղապահների և ՌԴ հետ սերտ համագործակցությամբ՛՛,-ասաց նա: 

Հարցին` այսինքն հնարավո՞ր է, որ ստեղծվի իրավիճակ, որ ադրբեջանցիներն ասեն՝ խաղաղապահները պետք է դուրս գան և պատերազմը շարունակվի, Փաշինյանը պատասխանեց. ՛՛Քաղաքական այդպիսի հեռահար նպատակի ձևակերպում ես տեսնում եմ, այսօր նման հարց դնել, իհարկե, չի ստացվի, բայց որ նրանք փորձում են խաղաղապահների ներկայությունը արժեզրկել, դա ակնհայտ է, կարևոր եմ համարում, որ ՌԴ և խաղաղապահների արձագհանքը լինի համարժեք այս իրադրությանը՛՛:

Նրա խոսքով՝ այդ տարածքում գտնվում են ռուս խաղաղապահներ, ՊԲ ստորաբաժանումներ, ադրբեջանական զորքեր և, համաձայն հետախուզության տվյալների, թուրքական զորքեր: 

Փաշինյանն ասաց, որ այդտեղ անգամ խաղաղապահներ կան. ՛՛Մեր տեղեկությունների համաձայն՝ ռուս խաղաղապահները ևս շրջափակման մեջ են՛՛:

  • Կիսվել: