ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հերոսն ամենուր է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հերոսն ամենուր է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «...Վարդան Ստեփանյանի՝ Դուշմանի անունը շուտով հայտնի դարձավ։ Կազմակերպված ջոկատի մարտիկ ու հրամանատար, գաղափարի զինվոր ու մտավորական։ Պատերազմը երկարաձգվում էր, Վարդանը 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ) հրամանատարությամբ գործող «Դաշնակցություն» ջոկատի կազմում մասնակցում է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին։ Այնուհետեւ իր հրամանատարությամբ գործող ջոկատով մասնակցում է Արցախի վտանգված տարածքների ազատագրական ու պաշտպանական մարտերին։ Շուշի մտած ստորաբաժանումների մեջ առաջիններից էր Բեկոր Աշոտի գլխավորած 1-ին դաշնակցական վաշտը, որի մեջ մտնում էր նաեւ Դուշման Վարդանի գլխավորած խումբը։

Շուշիի, Լաչինի ազատագրումը Վարդանի համար դարձան Հայոց զորական ուխտի հաղթական վկայություն։ Իրականացավ հերոսի երազանքը՝ Արցախից տուն վերադառնալ Շուշի-Լաչին ճանապարհով։ Բացվեց կյանքի ճանապարհը, սակայն պատերազմը դեռ առջեւում էր, եւ դեռ անելիքներ շատ ուներ նաեւ Վարդանը։ Հաղթական շատ մարտերից հետո 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում, նահատակվեց հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ Դուշման Վարդանը՝ մարտական ընկերների՝ Երոի (Արմեն Երիցյան) եւ Արայիկի (Արա Ավագյան) հետ...»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: