ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ սակրավորներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում Սիրիայի հյուսիսում

Հայ սակրավորներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում Սիրիայի հյուսիսում

Հայ սակրավորներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում Սիրիայում՝ Հալեպի նահանգում՝ Այզազ բնակավայրում։

ՀՀ ականազերծման հարցով մարդասիրական կենտրոնի օպերատիվ բաժնի պետ Արթուր Գաբուլյանի փոխանցմամբ, աշխատանքներն իրականացվում են տեղաբնակների խնդրանքով։ 

Գաբուլյանը պատմել է, որ տեղաբնակները հայտնել են պայթեցումների մասին. զոհվել է տրակտորի վարորդ, երբ տրակտորը պայթել է հակահետեւակային ականի վրա: Նման ականի վրա պայթեցվել է նաեւ ոչխարների հոտը: 

«Մեր աշխատանքներից հետո խաղաղ բնակչությունը կարող է զբաղվել իր խաղաղ գործունեությամբ՝ անասուն արածացնել եւ ցանել այս դաշտերը»,- ասել է նա։

ՀՀ ականազերծման հարցով մարդասիրական կենտրոնի օպերատիվ բաժնի խմբի ավագ Ռաֆիկ Պետրոսյանի խոսքով էլ «քարտեզի վրա նշվում են այն վայրերը, որոնք արդեն ականազերծվել են: Ամեն օր այդ քարտեզի վրա նշվում են այն սահմանները, որոնք ականազերծվում են»։

Հալեպի շրջանի բնակչուհիներից մեկն է, շնորհակալություն հայտնելով հայ սակրավորներին, ասել է, որ չէին կարողանում այդ տարածքներոմ զբաղվել գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ 

«Մենք գրեթե կես տարի սպասել ենք սակրավորներին, ամենուր օգնություն ենք խնդրել, եւ վերջապես մեզ լսեցին»,- պատմել է նա:  

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: