հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայ-ռուսական մարտական եղբայրությունը կարևոր գործոն է անվտանգության համար. ՌԴ դեսպանություն

Հայ-ռուսական մարտական եղբայրությունը կարևոր գործոն է անվտանգության համար. ՌԴ դեսպանություն

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԶՈՒ կազմավորման 31-րդ ամյակի առթիվ՝ նշելով. 

«Անկեղծորեն շնորհավորում ենք զինծառայողներին ու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին Բանակի օրվա առթիվ։

Դարավոր մարտական եղբայրությունը մշտապես ամրապնդել է հայ և ռուս ժողովուրդների միջև սերտ ու բազմաբնույթ կապերը, դարձրել դրանք ավելի ուժեղ։ Այսօր ճակատագրական մարտահրավերների առկայության պարագայում այն կարևոր գործոն է մեր երկրների անվտանգությունն ու ինքնիշխանությունը պահպանելու համար»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: