հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայ խաղաղապահները նախապատրաստվում են բազմազգ զորավարժության

Հայ խաղաղապահները նախապատրաստվում են բազմազգ զորավարժության

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլի «Ամբոխի կառավարում» թեմայով վարժանքին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԶՈւ խաղաղապահների ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել վարժանքի չափանիշներով սահմանված առաջադրանքները և արժանացել նախապատրաստական դասընթացներին հետևող հրահանգիչների բարձր գնահատականին:



 

  • Կիսվել: