հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանին սրացումները խորը մտահոգություն են առաջացնում ԵՄ-ում

Հայ-ադրբեջանական սահմանին սրացումները խորը մտահոգություն են առաջացնում ԵՄ-ում

Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական խորհրդի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին:

«Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին շարունակվում են լուրջ տագնապ առաջացնող իրադարձությունները։ Մենք կրկնում ենք զսպվածության, կառուցողական ներգրավվածության մեր կոչը սահմանային հարցերում՝ նախքան նոր զոհեր կգրանցվեն։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել կողմերին», - ընդգծել է նա։

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը հուլիսի 19-ի երեկոյան կրկին դիմել են սադրիչ գործողությունների: Մասնավորապես, ժամը 18:40-ից ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու Երասխ հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա:

Հուլիսի 20-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպել էր ադրբեջանական գնդակոծության հետևանքով բռնկված հրդեհի մարումը:

  • Կիսվել: