շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հարությունյանը և Շոյգուն քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Հարությունյանը և Շոյգուն քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, հայտնե են ՌԴ ՊՆ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Մայիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման գոտում՛՛:

  • Կիսվել: