ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀԱՊԿ կայքից հանվել է Տավուշի սահմանի միջադեպի հարցով հրատապ նիստ գումարելու մասին հայտարարությունը․ այն հետաձգվում է

ՀԱՊԿ կայքից հանվել է Տավուշի սահմանի միջադեպի հարցով հրատապ նիստ գումարելու մասին հայտարարությունը․ այն հետաձգվում է

ՀԱՊԿ պաշտոնականկայքից հանվել է կառույցի՝ Տավուշի ուղղությամբ իրավիճակի սրման միջադեպով հրատապ նիստ գումարելու մասին հայտատարարություը։

Այս փասըին անդրադառնալով` ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը VERELQ-ի հետ զրույցում ասել Է, որ ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը հետաձգվել է:

Նրա խոսքով պատճառը նրանում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտություն է ծագել՝ քննարկումների ձևաչափը որոշելու համար:

 

Ավելի վաղ կոռույցի պաշտոնական կայքում տեղադրվել էր հայտարարություն առ այն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի հայ-ադրբեջանկան սահմանին սրված իրավիճակի հարցը: «Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով, որն առաջացել է այս տարվա հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ բախումների արդյունքում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր՝ հուլիսի 13-ին, նախաձեռնել է անցկացնել ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստ»,- ասված է հայտարարությունում։ Նշենք, որ առավոտյան Տավուշի ուղղությամբ իրավիճակը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անընդունելի համարելով ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ ագրեսիան։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: