երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հակակոռուպցիոն կոմիտեն դրոններ է գնել

Հակակոռուպցիոն կոմիտեն դրոններ է գնել

Հակակոռուպցիոն կոմիտեն դրոններ է գնել։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության էլեկտրոնային գնումների համակարգից։

Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 21-ին պայմանագիր է կնքել «Տիգման Գրուպ» ՍՊ ընկերության հետ, ըստ որի երկու անօդաչու թռչող սարք՝ դրոն է ձեռք բերել։ Դրոններից յուրաքանչյուրի արժեքը 1․900․000 դրամ է եղել, ընդհանուր՝ 3․800․000 դրամ։

 

 

  • Կիսվել: