ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գոյություն ունեցող համակարգն այսօր չի բավարարում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, և մենք սահմանում ենք ավելի բարձր նշաձող. Պապիկյանը՝ բանակին վերաբերող նախագծերի մասին

Գոյություն ունեցող համակարգն այսօր չի բավարարում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, և մենք սահմանում ենք ավելի բարձր նշաձող. Պապիկյանը՝ բանակին վերաբերող նախագծերի մասին

«Ես ուզում եմ ամփոփելով երկու նախագծերը դիմել մեր հանրությանը՝ նշելով, որ այս նախագծերն էական դերակատարում կարող են ունենալ բանակի ամրացման գործում, պրոֆեսիոնալ բանակի անցման գործում: Նշեմ, որ որևէ մեկը չի նսեմացնում նախկինում ունեցած բոլոր հնարավոր ձեռքբերումները, բայց միևնույն ժամանակ ինձ համար անհասկանալի է դրականի մասին խոսելիս ինչու պիտի անընդհատ համեմատություններ անենք անցյալի հետ ու փորձենք գտնել պատճառներ: Խոսքը գոյություն ունեցող համակարգի բարելավման մասին է, այո, ես կարծում եմ, որ գոյություն ունեցող համակարգն այսօր չի բավարարում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին և մենք սահմանում ենք ավելի բարձր նշաձող»,- իր ամփոփիչ ելույթում ասաց Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսեց պայմանագրային զինծառայողների մասին. «Պայմանագրայինը պետք է ունենա ավելի բարձր պատրաստվածություն, ավելի բարձր կարողություն և պրոֆեսիոնալ բանակը ենթադրում է, որ մեր բանակի զինվորները պետք է ունենան ավելի բարձր ստանդարտներ և բնականաբար ունենան սոցիալական ավելի բարձր ապահովվածություն: Այս խնդիրն ենք մենք այսօր փորձում լուծել, և կոչ եմ անում նաև պահեստազորում գտնվող պայմանագրայիններին, սպաներին ծանրութեթև անել իրենց հայրենիքին դեռևս ծառայելու հնարավորությունը,  մենք սիրով սպասում ենք վերապատրաստելու նոր ստանդարտներին համապատասխանեցնելու և նրանց հետ միասին մեր հայրենիքի սահմանները պահպանելու»: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: