կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պապիկյանը Մոսկվայում կմասնակցի «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին

Պապիկյանը Մոսկվայում կմասնակցի «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին  հայտնում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ 

Նախարարը կմասնակցի հոկտեմբերի 2-5-ը Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել է ՌԴ կառավարության կողմից՝ ՌԴ էնեգետիկայի նախարարության ղեկավարմամբ։

Համաժողովը հարթակ է քննարկելու էներգետիկ բնագավառի մարտահրավերները, զարգացման արդիական խնդիրները։ Համաժողովի ընթացքում կարծարծվեն էլեկտրաէներգետիկայի, գազի, նավթ-նավթամթերքի, ատոմային էներգետիկայի, էներգախնայողության եւ էներգարդյունավետությանը վերաբերող թեմաներ։

  • Կիսվել: