չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզում գտնվող ադրբեջանցիների մասին

Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզում գտնվող ադրբեջանցիների մասին

Գեղարքունիքի մարզում  սահմանային իրավիճակում փոփոխություն չկա։  Այս մասին լրագրողներ հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե քանի ադրբեջանցի է այս պահին գտնվում Գեղարքունիքի մարզում․

«Չեմ ասի մարզում տեղակայված ադրբեջանցիների թիվը, որովհետև անհրաժեշտություն չկա այդ թիվը հրապարակելու»։

Դիտարկմանը, որ խոսվում է 1000-ից ավել ադրբեջանցիների մասին՝ Սանոսյանը նշեց, որ մամուլում ինչ ասես հրապարակվում է։

Հարցին, թե երբ է սկսվելու ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման գործընթացը Գեղարքունիքի մարզում, Սանոսյանը նշեց, որ ընթացքի մեջ է։ 

  • Կիսվել: