հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր զինատեսակներից ու ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր զինատեսակներից ու ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են  ՀՀ ՊՆ-ից։

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը: Հայկական կողմը կորուստներ չունի:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: