երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից

«Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: